Պատմության մեջ ակնթարթ է կարճատև այն ժամանակահատվածը, որ Մարդացյալ Աստված` Հիսուս Քրիստոս, գործեց մարդկանց մեջ: Այդ ակնթարթը փոխեց ժամանակի ընթացքը՝ ամենուր հաստատելով առ Աստված Հավատքի վստահություն, Հույսի լավատեսություն, Սիրո ջերմություն, Սիրով` հաշտություն միմյանց և Աստծո հետ: Եվ արդ, սիրելիներ, բաց է ճանապարհը դեպի Աստված, և
մեզ է թողնված ընտրությունը: Խաչիդ լուսաբաղձ հավատքն է մեր ինքնությունը, Տե՜ր, ստեղծարար մեր կամքը, ճշմարտության, արդարության, խաղաղության մեր իղձը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ